Էբրու Օզքանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 18-ին Անկարայում։ Ավարտել է Անկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ Դերասանական կարիերայում Էբրուն իր առաջին քայլերը սկսել է թատրոնից և մոդելային բիզնեսից։ Թուրքիայում Էբրուն հայտնի է դարձել Մելիսայի դերով, որը նա մարմնավորել է «Սարսափի տուն» ֆիլմում։ 2009-2011 թվականներին Էբրուն նկարահանվել է «Տիկնոջ այգին» հեռուստասերիալում։ Ավելի ուշ, նա խաղացել է «Մայրեր և աղջիկներ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Դեֆնեի դերը։ 2012 թվականին «Իմ կյանքի դերը» հեռուստասերիալում մարմնավորել է Էլայի դերը, իսկ «Նոթեր» հեռուստասերիալում՝ Սունայի դերը։ 2015 թվականին Էբրուն խաղացել է «Քամու հիշողություն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Լեյլայի դերը։ Այդ ֆիլմում նրա խաղընկերը եղել է Թուբա Բույուքյուսթունը։ 2014-2017 թվականներին Էբրուն խաղացել է Դիլյարա Էրգյուվանի դերը՝ Փշրունքներ հեռուստասերիալում։
2008 թվականին հարաբերությունների մեջ է եղել Մերթ Ֆըրաթի հետ։ 2009 թվականից մինչև 2014 թվականի գարուն հանդիպել է Ջաներ Ջինդորուքի հետ։ Հարաբերությունների մեջ է եղել նաև Նեջդաթ Իշլերի հետ։ 2014 թվականի վերջից մինչև 2015 թվականի սկիզբ հանդիպել է Էրթան Սաբանի հետ։ 2016 թվականի հունիսի 3-ին զույգն ամուսնացել է։ 2018 թվականի հունվարի 12-ին նրանք ունեցել են դուստր, որին կոչել են Բիրիջիք[2]։